ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են նրանք
19.11.2013 | 10:54

Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև... Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։ Այդ ապշեցուցիչ փաստը միշտ հետաքրքրել է ինձ, քանի որ մասոնության մասին իմ պատկերացումները փոքր-ինչ հակասում էին այդ շարժմանը վերը հիշատակված անձանց մասնակցությանը։ Իմ առջև միշտ հառնում էր մի տրամաբանական հարց. եթե նրանք բոլորը մասոններ են եղել, ապա այդ դեպքում ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին։ Այս հարցը երկար ժամանակ ինձ համար բաց էր մնում, մինչև հնարավորություն առաջացավ իմ հարգելի ընթերցողի հետ քննարկելու տարակույսներն ու հետևություններ անելու։
Հայտնի է, որ Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք պետություններում մասոնությունը պետական և ազգային ավանդույթներից անբաժան ընդհանրություն է։ Կանոնական մասոնությունը երբեք հակամիապետական կազմակերպություն չի եղել։ Անգլիայի Միավորված մեծ օթյակի Մեծ վարպետը ավանդաբար թագավորական ընտանիքի անդամներից մեկն է, Ազատ որմնադիրների շվեդական միաբանության Մեծ վարպետը` Շվեդիայի թագավորը։ Իտալիայում մասոնները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 19-րդ դարում միասնական իտալական պետության ստեղծման գործում։ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդին մասոն է եղել։
Մասոնությունը հասկանալու և օգտագործելու նպատակով նրան անդամագրվել է Ռուսաստանի Պետրոս 1-ին ցարը։ Բայց դա ոչինչ չտվեց նրան։ Նա չկարողացավ հասկանալ ո՛չ մասոնության էությունը, ո՛չ էլ վտանգը։ Նրան մասոնությունը ցույց տվեցին այն տեսքով, ինչ ձեռնտու էր մասոնությանը, և Պետրոս 1-ինի մեջ մասոնության մասին, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ձևավորվեց։ Պետրոս 1-ինը Ռուսաստանի պետական դրոշն ընդունեց մասոնական գույներով (ինչպես Ֆրանսիայինն ու ԱՄՆ-ինը)` սպիտակ, երկնագույն և կարմիր, սպիտակը (շոտլանդական)` վերևում։ Երբ կոմունիստները մասոնական այդ դրոշը փոխարինեցին կարմիրով, դա չի նշանակում, թե նրանք վատը փոխարինեցին լավով։ Կարմիր դրոշը, այսպես կոչված, «Ռոտշիլդների դրոշն» է («Ռոտշիլդ» թարգմանաբար նշանակում է «կարմիր պաստառ»)։ Կոմունիստներն ուղղակի չարի մի ձևը փոխեցին մեկ ուրիշով։ Բայց դա սոսկ մասոնական լեգենդ է, իսկ այ որ Պավել 1-ին, Ալեքսանդր 1-ին, Ալեքսանդր 2-րդ կայսրերը մասոններ են եղել, պատմական փաստ է։
Բանն այն է, որ գոյություն ունեն իրենց մասոնական օթյակներ կոչող երկու միանգամայն տարբեր տիպի կազմակերպություններ։ Մասոններն իրենք այդ կազմակերպություններն անվանել են կանոնական և ոչ կանոնական օթյակներ։
Կանոնական մասոնությունը սկիզբ է առնում միջնադարյան ազատ որմնադիրների, գոթական տաճարների, ամրոցների ու դղյակների շինարարների արհեստագործական համքարություններից (գիլդիա)։ Նրա ծեսերի հիմքում ընկած են շինարարական աշխատանքների սիմվոլները։ Իր ներկա տեսքը կանոնական մասոնությունն ստացել է 18-րդ դարում` Անգլիայում։ Ըստ էության, իսկական մասոնությունը հենց դա է։ Հենց կանոնական օթյակների անդամներ էին Սուվորովը, Մոցարտը, իրենց ժամանակի բազմաթիվ այլ ականավոր մարդիկ, հայրենիքի նվիրյալ զավակներ, բոցաշունչ հայրենասերներ ու վսեմ գաղափարների մարտիկներ։ Ցանկացած կանոնական օթյակի հիմնական սկզբունքներն են` մեկ Աստծո հավատը, ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, խաղաղության, սիրո և եղբայրության իդեալներին հասնելու ձգտումը։ Կանոնական մասոնները պարտավոր են սիրել իրենց երկիրը, հավատարիմ լինել նրա օրենքներին ու օրինական ընտրված իշխանություններին, աշխատանքը համարել մարդու հիմնական պարտականությունը, հարգել աշխատանքն իր բոլոր ձևերով։
Համաշխարհային մասոնության նշանավոր գործիչներից մեկը` Ալբերտ Պայկը, գրել է. «Որպես իր երկրի քաղաքացի, մասոնը պետք է լինի սահմանադրական կառավարության, օրենքի, կարգուկանոնի, կարգապահության և պետական իշխանությանը ենթարկվելու կողմը»։
Ոչ կանոնական մասոնությունը իրենց մասոններ համարող, բայց միաժամանակ մասոնության հիմնարար սկզբունքները մերժող մարդկանց միություն է։ Առավել խոշոր ոչ կանոնական մասոնական կազմակերպությունը Ֆրանսիայի Մեծ արևելքն է (նշեմ, որ Ֆրանսիայում կա նաև կանոնական մասոնություն, որի կազմակերպություններն են Ֆրանսիայի Ազգային մեծ օթյակը և Ֆրանսիայի Գերագույն խորհուրդը)։ Ոչ կանոնական մասոնների օթյակները ճանաչված չեն համաշխարհային մասոնական եղբայրության կողմից։ Ոչ կանոնական օթյակներում միանգամայն այլ գաղափարախոսություն է, այլ կառուցվածք, այլ սկզբունքներ։ Իսկ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բնայ Բրիթը», «Ռոթարի» ակումբը, Բիլդերբերգյան ակումբը, առհասարակ կապ չունեն մասոնության հետ, թեև երբեմն հավակնում էլ են մասոնական կազմակերպություններ կոչվելուն։
Եվ այսպես, մասոնությունը ո՛չ կրոն է, ո՛չ եկեղեցի, ո՛չ էկումենիկ շարժում, ո՛չ պաշտամունք, ո՛չ աղանդ։ Մասոնությունը չի կառուցվում կրոնադավանական սկզբունքով։ Մասոնության նպատակն է ի մի բերել լավ մարդկանց` միմյանց հետ շփվելու, միմյանց օգնելու համար, անկախ նրանց դասային, ազգային ու կրոնական տարբերություններից։ Իսկ միջազգային մասոնական դավադրության` միասնական կենտրոնից կառավարվող մի ինչ-որ գաղտնի կազմակերպության թեման անհեթեթ է, քանի որ բոլոր երկրների բոլոր Մեծ օթյակները լիովին անկախ են։
Սակայն. մասոնությունն ստեղծվել է որպես որոշ կազմակերպությունների (մեծ մասամբ` գաղտնի) միջոցով հասարակության կառավարման որոշակի մեխանիզմ։ Մարդկանց կառավարման տեսակետից ստացվում է, որ մասոնությունը հրեակրատիայի (հրեական տիրապետության, գերիշխանության) ստորին մակարդակն է։ Մասոնությունը երեք հիմնական խնդիր է լուծում. նախ` քողարկելու կառավարման զուտ շովինիստական բնույթը բոլոր երկրներում։ Երկրորդ` կառավարման ստորին կառուցվածքի մեջ ներգրավելու «տեղաբնակներին»։ Երրորդ` ապահովելու միասնական կառավարման քողարկվածությունն ու ծածուկությունը։ Իրոք, եթե բոլոր երկրներում բոլոր բարձրաստիճան ղեկավարները հրեաներ լինեին, ապա ոչ մի ժողովուրդ չէր հանդուրժի դա. հրեաներին ուղղակի կոչնչացնեին։ Իսկ եթե ժողովուրդն իր առջևում ազգային առաջնորդ է տեսնում, ապա նրա մեջ բացասական հույզեր չեն առաջանում։ Իսկ որ ազգային առաջնորդն ընդամենը խամաճիկ է հրեակրատիայի ձեռքին, դա չի երևում։ Ավելին, հաճախ առաջնորդի կառավարումն այնքան քողարկված բնույթ է կրում, որ առաջնորդն ինքն էլ կարող է իրեն խամաճիկ չզգալ։ Մասոնության հաշվին քրիստոնեական աշխարհի բոլոր ժողովուրդների «հրեական օկուպացումը» տեսանելի, նաև հասկանալի չէ լայն հասարակայնության համար։
Մասոնական կազմակերպությունների ամբողջ բազմազանությամբ ու նրանց թվացյալ անկախությամբ հանդերձ, մասոնական բոլոր կազմակերպությունները միավորված են միասնական մեկ ամբողջության, կառավարման մեկ բուրգի մեջ։ Մասոնական կազմակերպությունները կարող են կրել ամենաառինքնող անվանումները, կարող են հռչակել ամենամարդասիրական ու ամենամարդկային նպատակները, սակայն նրանց իսկական էությունը միշտ նույնն է։ Մասոնությունն ամեն դեպքում մաֆիա է։ Միայն ստորին` 1-ինից մինչև 33-րդ մակարդակները միջազգային մաֆիան է, 1-ինից մինչև 66-րդը` հրեական մաֆիան, իսկ 1-ինից մինչև 99-րդ մակարդակները` ղևտական մաֆիան։ Իսկ ավելի բարձր գալիս են գաղտնախորհուրդ սատանիստական կառուցվածքները։ Այսինքն, շարքային մարդը կարող է լինել 1-33 աստիճանի մասոն, հրեան` 1-66 աստիճանի մասոն, իսկ ղևտը` 1-99 աստիճանի։
Ժամանակակից մասոնության կառուցվածքը նման է հին եգիպտական քրմության կառուցվածքին և կառավարման դասական բուրգի տեսք ունի։ Քրիստոնեությունը, ինչպես և 0-ական մակարդակի մյուս խմբերը, ինքնըստինքյան մասոնության մաս չեն կազմում։ Նրանք ծառայում են որպես մասոնական կադրերի հավաքագրման զանգվածային բազա։ Ավելի բարձր աստիճանների մասոնները կարող են մասնակցել ամենացածր աստիճանների օթյակներին, բայց ոչ հակառակը։ Տեղի առանձնահատկություններից ելնելով, գոյություն ունի մասոնության ազգային ձևերի մեծ բազմազանություն։
Միջազգային մասոնության հիմնական սկզբունքներն են (մինչև 33-րդ աստիճանը) մատերիալիզմը, աթեիզմը և կոսմոպոլիտիզմը։ 33-րդ աստիճանից վեր (ոսկե բուրգում) նախ հուդայականությունն ու շովինիզմն են, ապա ավելի վեր` զուտ սատանիզմը։ Քրիստոնեության դեմ միջազգային մասոնության պայքարը ևս հատուկ ստեղծված և կառավարվող կոնֆլիկտն է ի շահ հրեատիրապետության։
Մասոններին հոգեհարազատ է «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը։ Մասոնների մի կարգախոսն էլ «Եղի՛ր պատրաստն» է։ Այս կարգախոսով ԽՍՀՄ-ում «վարժեցնում» էին պիոներներին (պատանի կոմունիստներին)։ Նրանց մեջ պայմանական ռեֆլեքս էին մշակում և ստիպում «եղի՛ր պատրաստ» կոչին միշտ պատասխանել` «մի՛շտ պատրաստ», իսկ թե ինչի էին պատրաստ կարևոր չէ։ Ինչի ասեն, դրան էլ կենսառոբոտը պիտի պատրաստ լինի։ Այսպես, օրինակ, «Alta Vendita» (բառացի` «բարձր վաճառք») մասոնական համքարության անդամների հրահանգը ազդարարում է. «Հանգիստ թողեք ծերերին ու տարեցներին, զբաղվեք երիտասարդությամբ, և եթե հնարավոր է, նաև երեխաներով»։ Ով տիրում է երիտասարդությանը, նա էլ տիրում է ապագային։


(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 20212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ